Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը 87 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնությունը նվաճելուց հետո լրագրողների հետ զրույցում կիսվել է տպավորություններով.
«Ամեն ինչ հիանալի էր: Հայաստանի առաջնությունը շատ լավ էր կազմակերպված: Լավ մրցակիցներ կային, երիտասարդ:Պայքար կար:
Հետագայում պետք է պայքարենք օլիմպիական վարկանիշի համար: Առջևում նաև Եվրոպայի առաջնություն կա: Առաջիկա հավաքների ընթացքում մարզիչը կասի, թե ինչ ծրագրեր կան: Բայց գիտեմ, որ գլխավորը օլիմպիական խաղերն են»,- ասաց Մաքսիմ Մանուկյանը:
Մանուկյանն ընդգծեց, որ 2019 թվականին վնասվածքների հետ կապված որոշակի խնդիրներ է ունեցել, բայց հիմա իրեն լավ է զգում.
«Ամեն ինչ նորմալ է: Ինձ լավ եմ զգում, հանդես եմ գալու 87 կգ քաշային կարգում»,- ասաց Մանուկյանը:
Հիշեցնենք` Հայաստանի համար օլիմպիական խաղերի ուղեգրեր են ապահովել Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը: