Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի շրջանակում երեկ կայացավ երեք հանդիպում:
«Դվին»-ԲԿՄԱ հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 93-83 հաշվով: Խաղում ամենաարդյունավետը ԲԿՄԱ-ից Քայլ Քինսին էր՝ վաստակած 30 միավորով: Նա 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 7 արդյունավետ փոխանցում: Նոր մրցաշրջանում «Դվինը» տոնեց երկրորդ հաղթանակը, իսկ ԲԿՄԱ-ն 2 խաղում կրել է նույնքան պարտություն:
«Էրեբունի»-«Մեդ Ֆոքսիս» հանդիպումը Օվերթայմում ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 94-86 հաշվով:
Խաղում ամենաարդյունավետը «Մեդ Ֆոքսիսից» Դամիան Արչերն էր՝ վաստակած 45 միավորով: Նա 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 7 արդյունավետ փոխանցում:
Նոր մրցաշրջանում «Մեդ Ֆոքսիսը» տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ «Էրեբունին» 3 խաղում կրել է 2 պարտություն, տոնել մեկ հաղթանակ:
«Ուրարտու»-«Կիլիկիա» հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 87-81 հաշվով:
Առաջին և չորրորդ քառորդներում հաղթեց «Կիլիկիան», իսկ մյուս 2 քառորդում առավելությունը «Ուրարտուինն» էր: Խաղում ամենաարդյունավետը «Կիլիկիայից» Ուիլյամ Ջենքինս էր՝ վաստակած 35 միավորով: Նա 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 4 արդյունավետ փոխանցում: Նոր մրցաշրջանում «Ուրարտուն» տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ «Կիլիկիան» 3 խաղում կրել է նույնքան պարտություն: