Red Eagles երկրպագուների շարժման հիմնադիր Դենիս Սարգսյանն ասում է՝ գիտի, թե ովքեր են առաջադրվել ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում:
Ըստ նրա, թեկնածուները 4-ն են՝ Խորեն Հովհաննիսյան, Արմեն Մելիքբեկյան, Թովմաս Գրիգորյան, Արսեն Աղաջանյան:
«Փյունիկ ՖԱ առաջադրել է Արսեն Աղաջանյանին (շատ քիչ ինֆո կա տվյալ մարդու մասին, ասում են Բելգիայի նախկին դեսպանն է) ՀՖՖ նախագահի թեկնածու»,- գրել է Դենիս Սարգսյանը ֆեսյբուքյան իր էջում ու հիշեցրել, որ գործող կանոնադրությամբ ՀՖՖ նախագահը վերջին երկու տարում ֆուտբոլի կամ սպորտի մեջ պետք է եղած լինի.
«Շատ հետաքրքիր ա «Փյունիկը» ոնց է հիմնավորելու, որ թեկնածուն համապատասխանում է»:
Իսկ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունն, ըստ Դենիսի, առաջադրել է «Ուրարտու» ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը, որը, հիշեցնենք, վերջերս հրավիրած ասուլիսի ընթացքում կոշտ քննադատության էր ենթարկվել ՀՖՖ Առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղարի գործունեությանը՝ ընդգծելով, որ Մելիքբեկյանն «ընդունակ չէ աշխատելու».
«Զարմանակի է, բայց Մելիքբեկյանի թեկնածությունը առաջադրել է հենց ինքը` Ջեվան Չելոյանցը»:
ArmSport-ի թղթակցի հետո զրույցում Դենիս Սարգսյանը նշեց, որ իր տեղեկություններով ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել են այս 4 թեկնածուները:
Հիշեցնենք՝ թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 2-ն էր: