Հայ լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը մտադիր է առաջադրվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
«Այսօր մեր ֆուտբոլը լուրջ խնդիրների առաջ է կանգնել, բայց դա մեկ օրվա բան չէ: Ճիշտ մարդիկ պետք է աշխատեն ճիշտ տեղում: Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով: Կարևոր է` ճիշտ ու արդար ընտրություններ լինեն ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում:
Հավատում եմ` կլինեն արդար ընտրություններ: Ես էլ եմ առաջադրվելու ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում: Եթե ֆուտբոլային աշխարհը ցանկանա, որ ես լինեմ ՀՖՖ-ի նախագահը, ես կլինեմ ու կփորձեմ օգնել մեր ֆուտբոլին»,- ասել է Խորեն Հովհաննիսյանը «Bac TV»-ի եթերում:
Մանրամասները` տեսանյութում.
Հիշեցնենք` դեկտեմբերի 23-ին հրավիրվելու է ՀՖՖ ժողով, որի ժամանակ ընտրվելու են ֆեդերացիայի նոր նախագահն ու նոր գործկոմը: