Վաղը «Դվին»-«Ուրարտու» և «Էրեբունի»-«Սուպերսոնսիքս» երկու խաղերով կսկսվի Ա-Լիգայի 2020/21 մրցաշրջանը: Այս մասին տեղեկացնում է Ա-Լիգայի մամուլի ծառայությունը:
«Դուք նաև հնարավորություն կունենաք հետևելու խաղերին (YouTube-յան ալիքով) և ծանոթանալու վիճակագրությանը առցանց: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում, առաջնությանը կմասնակցի Հայաստանից 7 թիմ ՝
— ԲԱ Դվին
— ԲԱ Ուրարտու
— ԲԱ Էրեբունի
— ԲԱ Կիլիկիա
— ԲԱ Վահագնի Սիթի
— ԲԱ Մեդ Ֆոքսիս
— ԲԿՄԱ
Ինչպես նաև ամերիկյան ԲԱ Սուպերսոնիկս թիմը (Գլենդել), որը կխաղա միայն կանոնավոր մրցաշրջանում և փլեյ-օֆֆում խաղալու հնարավորություն չի ստանա:
Հաջողություն բոլոր թիմերին, հաջողություն բոլորիս ու մեր երկրին»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: