Հայաստանի Առաջին խմբի առաջնության 9-րդ տուրում «Արարատ-2»-ը սեփական հարկի տակ մրցեց «Շիրակ-2»-ի հետ։
Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը հաղթեց 3։0 հաշվով։ Այս մասին տեղեկացնում է «Արարատի» մամուլի ծառայությունը:
Գոլով աչքի ընկան Կարեն Շիրխանյանը, Սերոժ Թիթիզյանը և Էդմոնդ Մուրադյանը: