Հայաստանի ազգային հավաքականի ու «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանը (7) Whoscored-ի վարկածով ընդգրկվել է Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի` տուրի խորհրդանշական հավաքականում։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Խորհրդանշական հավաքականում տեղ են գտել նաև մեր թիմի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանն ու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց խաղն Էստոնիայի դեմ։