Հոլանդիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակում «Այաքսը» նախօրեին հաղթեց «Տվենտեին»:
Դուբլով աչքի ընկավ Ամստերդամի հարձակվող Կլաս-Յան Հունտելաարը՝ «Այաքսի» կազմում գոլերի քանակը հասցնելով 150-ի:
Հունտելարը առաջին խաղացողն էր հարձակվող Մարկո վան Բաստենից հետո, ով թիմի կազմում դարձել է 150 գոլի հեղինակ, իսկ ակումբի պատմության մեջ 8-րդ խաղացողն է, որ հատում է 150 գոլի նշաձողը: Հոլանդիայի առաջնությունում նա խփել է 113 գոլ և 4 գոլ `մրցաշարի փլեյ-օֆֆում, Չեմպիոնների լիգայում 1 գոլ և որակավորման փուլում՝ 7-ը, 14-ը՝ Հոլանդիայի գավաթում և 11-ը՝ ՈւԵՖԱ-ի գավաթի / Եվրոպա լիգայում:
Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում 36-ամյա հարձակվողն անցկացրած 11 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ: