Քաթարական «Ալ Սադը» նվաճել է Ooredoo-ի գավաթը ՝ եզրափակչում հաղթելով «Ալ Արաբիին»(4-0):
Այսպիսով, «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին նվաճեց իր կարիերայի երրորդ տիտղոսը: Մինչ այս «Բարսելոնայի» նախկին ավագը նվաճել էր շեյխ Յասիմի գավաթը և Քաթարի թագաժառանգի գավաթը:
Հիշեցնենք, որ Չավին «Ալ Սադը» մարզում է 2019 թվականից:
40-ամյա մասնագետն այս տարի հրաժարվեց գլխավորել «Բարսելոնան»: Նա կարծում է, որ դեռ պատրաստ չէ ստանձնել կատալոնական ակումբի ղեկը: