Երեկ՝ հոկտեմբերի 8-ին կայացան ազգային հավաքականների մի շարք ընկերական խաղեր: Ձեզ ենք ներկայացնում արդյունքները:
Ընկերական խաղերից կենտրոնականը Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ու Իսպանիայի դիմակայությունն էր: Այն ավարտվեց 0-0 հաշվով: Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան ջախջախիչ հաշվով հաղթեց Ուկրաինային: Ֆրանսիայի հավաքականի կազմում իր 100-րդ խաղում Օլիվիե Ժիրուն դուրս եկավ ավագի թևկապով ու դուբլ գրանցեց: Նա հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկում դուրս եկավ 2-րդ տեղ: Մեկական անգամ աչքի ընկան Կիլիան Մբապեն, Անտուան Գրիզմանը, Կորենտին Տոլիսոն, ու Էդուարդո Քամավիգան: Վերջինս առաջին գոլը խփեց հավաքականում: Ինքնագոլ գրանցեց Վիտալի Միկոլենկոն: Ուկրաինացիների միակ գոլը խփեց Վիկտոր Ցիգանկովը: Ֆրանսիան հաղթեց 7-1:
Իտալիան 6-0 հաշվով հաղթեց Մոլդովային: Դուբլ գրանցեց Ստեֆան Էլ-Շարավին, մեկական անգամ աչքի ընկան Բրիան Քրիստանտեն, Ֆրանչեսկո Կապուտոն, Վյաչեսլավ Պոսմակն ու Դոմինիկո Բերարդին: Նիդերլանդների հավաքականը պարտվեց 0-1 հաշվով Մեքսիկայի ընտրանուն: Միակ գոլը խփեց Ռաուլ Խիմենեսը:
Խորվաթիան 2-1 հաշվով հաղթել է Շվեյցարիային: Լեհաստանի հավաքականը 5-1 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիայի նկատմամբ: