«Հայ լինելն օրհնություն է: Անձամբ ինձ համար Հայաստանի հավաքականում խաղալը, աշխարհին Հայաստանը ներկայացնելը լավագույն օրհնությունն է, լավագույն նվերը»,-ամերիկյան ռադիոհաղորդման ընթացքում ասել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Ես ԱՄՆ-ի հավաքականում խաղալու շանս եմ ունեցել, բայց չեմ ցանկացել, որովհետև իմացել եմ, որ այնտեղ հանդես գալով՝ նույն մոտիվացիան չեմ ունենա, ինչ Հայաստանի համար խաղալով:
Նույնն էլ բոլոր թիմակիցներս. երբ խաղում ես քո երկրի հավաքականում, երբ արդեն խաղը սկսվելուն քիչ է մնում, ոչ մի ցավ չես զգում, այլ միայն՝ հպարտություն»,-ասել է ֆուտբոլիստն ու կոչ արել եթե ոչ ֆիզիկապես Հայաստանում գտնվելով, ապա ֆինանսապես աջակցել երկրին:
Յուրան երեխաներին ասել է. եթե ամեն ինչ չավարտվի, ինքն էլ է մեկնելու:
Մովսիսյանը պատմել է նաև, թե որդին ինչ հարցեր է տալիս պատերազմի վերաբերյալ.
«Տղաղ հարցնում էր. -Պապ, ինչո՞ւ ես ուզում պատերազմ գնալ:
Իսկ ես պատասխանեցի. -Տղաս, լսիր, եթե ես հիմա չգնամ, 20 տարի հետո դու ստիպված կլինես գնալ: Այո, դու ապրում ես ԱՄՆ-ում, բախտդ բերել է: Բայց եթե ես հիմա չգնամ, ապա քո տարիքի երեխաները, որոնք Հայաստանում են ապրում, ստիպված կլինեն գնալ»:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք նայել այստեղ: