Նիդեռլանդական «Այաքսի» պաշտպան Սերժինյո Դեստը տեղափոխվեց «Բարսելոնա», տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
19-ամյա ամերիկացու հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր իսկ նրա համար վճարվելու է մոտ 26 միլիոն եվրո:
Նշվում է, որ Դեստի հրաժարագինը կազմելու է 400 միլիոն եվրո:
Sin palabras… pic.twitter.com/B15QEtg233
— FC Barcelona (@FCBarcelona_es) October 1, 2020
Հիշեցնենք, որ Դեստը 2012 թվականից էր հանդես գալիս «Այաքսի» կազմում: Պաշտպանը ԱՄՆ-ի հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում: