«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Լա լիգայի 3-րդ տուրի «Բետիսի» դեմ խաղում (3-2) խփեց իր առաջին գոլը նոր մրցաշրջանում։
Իսպանացի պաշտպանը Լա լիգայի 17-րդ մրցաշրջանում անընդմեջ գոլ է խփում։ Նախկինում միայն երկու ֆուտբոլիստի է հաջողվել նման ցուցանիշ գրանցել․ «Աթլետիկոյի» նախկին հարձակվող Ագուստին Գաինսին և «Ռեալի» նախկին հարձակվող Կառլոս Ալոնսոյին, որը հայտնի է Սանտիլյանա անունով։
Ռամոսը նաև անվրեպ է իրացրել 24-րդ անընդմեջ 11-մետրանոցը՝ ներառյալ նաև հետխաղյա հարվածաշարերն ու գավաթային մրցաշարերը։
«Բետիս» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։