«Բարսելոնան» կարող էր ձեռք բերել երկու փորձառու հարձակվողի։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝ կատալոնական ակումբին առաջարկվել է Էդին Ջեկոյի ու Էդինսոն Կավանիի ծառայությունները։ «Կապտանռնագույնները» հարձակման գծում նոր ֆուտբոլիստի են փնտրում, որը կարողանա փոխարինել Լուիս Սուարեսին, սակայն «Բարսելոնան» հրաժարվել է ձեռք բերել Ջեկոյին ու Կավանիին։
Նշվում է, որ այդպիսի որոշման պատճառը կազմը երիտասարդացնելու՝ կատալոնական ակումբի որդեգրած քաղաքականությունն է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր հարձակվողի թեկնածուներից մեկը Մեմֆիս Դեպայն է։