«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հերքել է շշուկներն այն մասին, թե կիսապաշտպան Իվան Պերիշիչը լքում է միլանյան ակումբը։ Իտալացի մասնագետը հայտնել է, որ կիսապաշտպանն ուրախ է կազմ վերադառնալ։
«Ուրախ եմ Իվանի համար, որովհետև «Բավարիայում»» հանդես գալը նրա համար անհավանական փորձ էր, որի ընթացքում նա 3 տիտղոս նվաճեց։
Հիմա նա վերադարձել է «Ինտերում» խաղալու ու մեզ օգնելու ահռելի վճռականությամբ։ Ուրախ եմ, որ նա այդպիսի ցանկություն ունի։
Բացի դրանից, մարզչի համար ֆուտբոլիստի հետ աշխատելը հեշտանում է, երբ նա նման ձգտում ու ոգևորություն ունի»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը, Մյունխենի «Բավարիայում» մեկ տարի վարձակալությամբ հանդես եկավ։ Միլանյան ակումբի հետ գործող պայմանգիրը սահմանված է մինչև 2022 թ.: