Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է իր և ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոյի տարաձայնությունների մասին։
«Սա հատուկ օր է իմ և իմ ընտանիքի համար, քանի որ ես վերադարձել եմ ավարտին հասցնելու կիսատ թողած գործս։ Կարծում եմ՝ շատ բան ունեմ պարզաբանելու։
Հակասությունը առաջացել է մի մարդու կողմից, ով երկար ժամանակ աշխատել է իմ շտաբում։ Միակ պատասխանատուն, որ Մորենոն իմ շտաբում չէ, ես եմ։
Անհամաձայնությունը առաջացավ սեպտեմբերի 12-ին, երբ նա իմ տանն էր։ Նա ասաց, որ ուզում է գլխավորել թիմը ԵՎՐՈ-2020-ում և նոր միայն դրանից հետո պատրաստ է դարձյալ դառնալ իմ օգնականը։
Դա չզարմացրեց ինձ, քանի որ ես գիտեմ, որ նա ամբիցիոզ է։ Բայց նա անհավատարիմ է, ու դա ամենամեծ ազդեցությունն է իմ որոշման վրա։ Ես ասացի նրան, որ նա այլևս չի աշխատելու իմ թիմում»,-Էնրիկեի խոսքերն է մեջբերում Marca-ն։