«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն մեկնաբանել է իր՝ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակիր դառնալը նախորդ մրցաշրջանում:
«Ռոբերտն ինձ համար միշտ օրինակելի է եղել: Երբ խոսում են լավագույն կենտրոնական հարձակվողների մասին, միշտ նշում են Լեւանդովսկու, Սուարեսի և Բենզեմայի անունները: Ես շատ ուրախ եմ, որ ինձ համեմատում են իրենց հետ:
Ես իմ ձայնը կտայի Լևանդովսկուն «Ոսկե գնդակ» մրցանակի քվերակությունում», — մեջբերում է Իմոբիլեին Sport Bild-ը:
Իտալացի հարձակվողը 36 գոլ է խփել Ա Սերիայում և շրջանցել է իր ակտիվում 34 գոլ ունեցող «Բավարիայի» խաղացող Ռոբերտ Լեւանդովսկուն: Միևնույն ժամանակ, Իմոբիլեն անցկացրել է 38 հանդիպում, իսկ Լեւանդովսկին՝ 34: