«Ռեալի» կիսապաշտպաններ Իսկոն և Լուկաս Վասկեսը ապաքինվել են վնասվածքներից։ Այս մասին գրում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի ֆուտբոլիստները կարող են մասնակցել «Բետիսի» դեմ առաջիկա արտագնա հանդիպմանը։
Հաղորդվում է, որ Մարկո Ասենսիոյի և Էդեն Ազարի մասնակցությունը առաջիկա հանդիպմանը շարունակում է կասկածի տակ մնալ։
«Բետիս» – «Ռեալ Մադրիդ» խաղը կկայանա սեպտեմբերի 26-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։