ՉԼ-ի գավաթի խաղարկության շրջանակում Մադրիդի «Ռեալը» մրցում է ՊՍԺ-ի հետ:
Առաջին խաղակեսի վերջին րոպեներին ուշագրավ դեպք տեղի ունեցավ:
Դաշտի կենտրոնում Գեյեն հրեց Մարսելոյին, բայց մրցավարը չնկատեց խախտումը: ՊՍԺ-ն նետվեց առաջ ու Կուրտուան վերջին հույսի խախտում թույլ տվեց՝ գցելով Իկարդիին: Մրցավարը առաջին որոշմամբ նշանակեց 11 մետրանոց հարված ու ուղիղ կարմիր քարտով հեռացրեց Կուրտուային:
Այնուհետև VAR համակարգը եկավ օգնության: Մրցավարը չեղարկեց նախորդ որոշումներն ու դաշտի կենտրոնում նշանակեց տուգանային հարված՝ հօգուտ արքայական ակումբի: