Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Տոտենհեմը» 5-2 հաշվով հաղթեց «Սաութհեմփթոնին»։
«Խթանների» կազմում պոկերի հեղինակ դարձավ Հյոն Մին Սոնը։ Նրա բոլոր 4 գոլերում ասիստ կատարեց հարձակվող Հարի Քեյնը։ Opta-ն գրում է, որ սա առաջին դեպքն է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ, երբ ֆուտբոլիստը մեկ հանդիպման ընթացքում 4 գոլային փոխանցում է կատարում նույն ֆուտբոլիստին։
Հարի Քեյնը նաև դարձել է ԱՊԼ-ի պատմության միայն 6-րդ ֆուտբոլիստը, որը մեկ խաղում 4 գոլային փոխանցում է կատարել։ Հատկանշանական է, որ Քեյնը անցած մրցաշրջանում ընդհանուր առմամբ 2 գոլային փոխանցում էր կատարել։