Սեպտեմբերի 20-23-ը Լատվիայի Օլայինե քաղաքում կայացել է բռցքամարտի պատանեկան միջազգային մրցաշար, որին մասնակցել է նաև Հայաստանը:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից՝ մեր բռնցքամարտիկները նվաճել են 2 մեդալ։
Մարզիչ Արթուր Կրիկյանի եւ Գառնիկ Հարությունյանի գլխավորությամբ ոսկե մեդալ է նվաճել 52 կգ քաշային Խաչիկ Բաղումյանը։
66 կգ քաշային Գրիգոր Փանոսյանը գրավել է երկրորդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալ։