«Արսենալի» հաձակվողներ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը և Ալեքսանդր Լակազետը հրաժարվում են երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականը նշում է, որ պատճառը Ունայ Էմերին է. ֆուտբոլիստները չեն ցանկանում աշխատել մասնագետի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էմերին մնացել է առանց աջակցության:
Խնդրին ծանոթ են «զինագործների» ղեկավարները, որոնք պատրաստվում են կտրուկ որոշումներ կայացնել: