Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Թիմ Շերվուդը խոսել է «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի հնարավոր վերադարձի մասին հյուսիսլոնդոնյան թիմ։ Նա կարծում է, որ Բեյլի վերադարձը «Տոտենհեմ» նման է Զլատան Իբրահիմովիչի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Մենք գիտենք, որ Ժոզեն սիրում է մեծ խաղացողների։ Ի՞նչ արեց նա «Մանչեսթեր Յունայթեդում»։ Նա ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Իբրահիմովիչին բերեց թիմ, ու դա մեծ ազդեցություն ունեցավ։ Նրանք կարողացան տիտղոս հաղթել։
Ես կարծում եմ, որ դա լավ տրանսֆեր է լինելու։ «Տոտենհեմը» լավ տեսք չուներ «Էվերթոնի» դեմ խաղում։ Այո՛, կարող եք ասել, որ մեկ խաղով պետք չէ հետևություն անել, բայց նրանք իսկապես խնդիրներ ունեին»,-ասել է Շերվուդը TALKSport-ի հետ զրույցում։