«Մանչեսթեր Յունայթեդը» քննարկում է «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Telegraph-ը:
Աղբյուրի համաձայն, մանկունիանցիները խորվաթ ֆուտբոլիստին տեսնում են որպես Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի այլընտրանք։
Հիշեցնենք, որ Պերիշիչը վերջին մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց Մյունխենի «Բավարիայի» կազմում, բայց մյունխենցիները չեն գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:
Անցած մրցաշրջանում Պերիշիչը 35 հանդիպում է անցկացրել «Բավարիայի» մարզաշապիկով՝ դառնալով ութ գոլի ու տաս գոլային փոխանցման հեղինակ: