«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն ենթարկվել է ծնկի վիրահատության։
Սեպտեմբերի 8-ին 21-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք։
Ձանիոլոյի համար սա 2-րդ նմանատիպ վնասվածքն է մեկ տարվա ընթացքում։ Հունվարին նա վնասել էր աջ ծնկի խաչաձև կապանները «Յուվենթուսի» դեմ խաղում։
Վիրահատությունն արվել է Ավստրիայում։ Ձանիոլոն այնտեղ կգտնվի ևս 3-4 օր։