Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է երկրպագուների սուլոցները՝ Գարեթ Բեյլի հասցեին, Լա Լիգայի 14-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում:
«Չեմ կարող ասել ՝ սա արդարացի՞ է, թե՞ ոչ: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի որևէ բան մտածելու: Մեզ պետք է երկրպագուների աջակցությունը: Լավագույն խաղացողներին երբեմն սուլում են, իսկ Բեյլը լավ մտավ խաղի մեջ և պետք է շարունակի աշխատել: Նրա շուրջ չափազանց շատ աղմուկ կա, նա ցանկանում է լինել մեր կողքին և լավ խաղալ: Նա թիմի մի մասն է»: