Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել 2021 թվականի տրանսֆերային նպատակների վերաբերյալ, գրում է AS-ը:
Ըստ աղբյուրի՝ այս մրցաշրջանում սերուցքայինները հրաժարվել են թանկագին տրանսֆերներից և հաջորդ ամառ կփորձեն ֆրանսիացի երեք ֆուտբոլիստների ձեռք բերել պաշտպան Դայոտ Ուպամեկանոյին (ՌԲ Լայպցիգ), կիսապաշտպան Էդուարդո Կամավինգին (Ռեն) և հարձակվող Կիլիան Մբապեին (ՊՍԺ):
Հիշեցնենք, որ ավելի վաղ Goal-ը հայտնել էր, որ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մարհեզը հայտնվել է «Ռեալի» դիտակետում։
Աղբյուրը հայտնում է, որ մադրիդյան ակումբը Ալժիրի հավաքականի կիսապաշտպանին դիտարկում է որպես Գարեթ Բեյլին փոխարինող: