«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռիյադ Մարհեզը հայտնվել է «Ռեալի» դիտակետում։ Goal-ը հայտնում է, որ մադրիդյան ակումբը Ալժիրի հավաքականի կիսապաշտպանին դիտարկում է որպես Գարեթ Բեյլին փոխարինող:
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» առաջարկ չի անի Մահրեզի տրանսֆերի վերաբերյալ, քանի դեռ Բեյլը չի վաճառվել: Մադրիդյան ակումբը ցանկանում է թեթևացնել աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը առաջիկա տրանսֆերներից առաջ, իսկ Գարեթի աշխատավարձը թիմի ամենաբարձր աշխատավարձերից մեկն է:
Անցած մրցաշրջանում Պրեմիեր լիգայում կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ:
Այժմ Ալժիրի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարանտինի մեջ է՝ քանի որ նա վարակվել էր կորոնավիրուսով: