«Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մտադիր է մնալ թիմում ու երկարաձգել գործող պայմանագիրը, հաղորդում է The Athletic-ը:
31-ամյա գաբոնցի հարձակվողը պատրաստ է 3 տարվա պայմանագիր ստորագրել «Արսենալի» հետ ու մնալ թիմում: Օբամեյանգին թիմում ցանկանում է պահել նաև գլխավոր մարզիչ Միկել Արտետան:
Շշուկներ կային, որ Օբամեյանգը կարող է լքել «Արսենալը» մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը: Նրա գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Հիշեցնենք, որ Օբամեյանգը 2018 թվականի հունվարից է հանդես գալիս «զինագործների» կազմում: