Միլանի «Ւնտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը, Մյունխենի «Բավարիայում» մեկ տարի վարձակալությամբ անցկացնելուց հետո, վերադարձավ Միլան: Միլանյան ակումբի հետ գործող պայմանգիրը սահմանված է մինչև 2022 թ.:
Մյունխենյան թիմի նախագահ Հանս-Դիտեր Ֆլիկը շնորհակալություն է հայտնել խորվաթ ֆուտբոլիստին ու խոստովանել, որ մեծ հաճույքով է աշխատել նման բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող խաղացողի հետ:
«Բավարիայի» կազմում անցկացրած 35 խաղում Պերիշիչը դարձել է 8 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ վարձակալության ժամկետի ավարտից հետո իրենց ակումբներ են վերադարձել նաև Օդրիոսոլան ու Կոուտինյոն: