Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը, ով վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Բավարիայում», չի մնա գերմանական ակումբում, տեղեկացնում է Bild-ը:
Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկը ցանկանում էր իր թիմում տեսնել խորվաթին, սակայն, թիմերը չեն կարողացել պայմանավորվել գնի հարցում:
Հիշեցնենք, որ Պերիշիչը 35 հանդիպում է անցկացրել նախորդ մրցաշրջանում ՝ հաղթելով Չեմպիոնների լիգան և Բունդեսլիգան: