Իտալական «Սպեցիան», որը իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Ա Սերիա, ձեռք է բերել ՊՍՎ-ի դարպասապահ Յերուն Զուտին, տեղեկացնում է Sky Italia-ն:
Նշվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր է ստորագրել իտալական ակումբի հետ: Գործարքի արժեքը կազմել է 1.5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանը Զուտը անցկացրեց «Ուտրեխտում»:
Հավելենք, որ Նիդեռլանդների հավաքականում դարպասապահն անցկացրել է 11 հանդիպում: