Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ֆուտբոլային Եվրոպայում տրանսֆերային շուկան կփակվի հոկտեմբերի 5-ին։
Marca-ն գրում է, որ «Ռեալը» սկսել է գործընթաց, որը նպատակ ունի թիմից վաճառելու ևս 4 ֆուտբոլիստի տրանսֆերը։ Այդ ֆուտբոլիստներն են Մարիանո Դիասը, Սերխիո Ռեգիլոնը, Գարեթ Բեյլը և Բորխա Մայորալը։
Երեկ «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը տեղափոխվեց «Էվերթոն»։ Կոլումբիացին ևս այն ֆուտբոլիստներից մեկն էր, որին Զինեդին Զիդանը չէր ուզում տեսնել թիմում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գարեթ Բեյլը և Մարիանո Դիասը չեն հեռանա թիմից, եթե նոր ակումբում չվաստակեն այնքան գումար, որքան «Ռեալում»։