Հոլանդացի անվանի ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը խոսել է կարիերայի մասին.
«Ես կարող էի լինել այնպիսին, ինչպիսին Մեսսին և Ռոնալդուն են, եթե նվիրվեի գործին 100 տոկոսով:
Ես չեմ ցանկացել այդպես անել, ինչի համար զղջում եմ: Հարցն այն բանում չէ, որ ես բավարար տաղանդ չունեի, պարզապես ես չեմ ցանկացել անել դա»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերել Fox Sports-ը:
35-ամյա Սնեյդերն այս տարի է ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Նա հանդես է եկել «Այաքսում», «Ռեալում», «Ինտերում», «Գալաթասարայում», «Նիսում», իսկ վերջին ակումբը եղել է քաթարական «Ալ Գարաֆան»: Նա նաև 15 տարի հանդես է եկել ազգային թիմում՝ դառնալով Աշխարհի փոխչեմպիոն: