Եվրոպական թոփ-5 առաջնությունների թիմերի շրջանում տրանսֆերային շուկայում ամենաակտիվը, առանց կասկածի, «Չելսին» է։
Տիմո Վերներ, Հակիմ Զիեշ, Կայ Հավերց, Տիագո Սիլվա։ Այս բոլոր ֆուտբոլիստները միացել են լոնդոնյան թիմին հենց այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Սակայն «Չելսին» այսքանով չի սահմանափակվում։ The Athletic-ը գրում է, որ «կապույտները» մոտ են ֆրանսիական «Ռեննի» դարպասապահ Էդուար Մենդիի տրանսֆերը գնելուն։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը անցած մրցաշրջանում ոչ մեկ անգամ է դժգոհել թիմի հիմնական դարպասապահ Կեպա Արիսաբալագայի խաղից։