Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն: Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլա Սկիրան:
Նշվում է, որ չիլիացին երկու տարվա պայմանագիր է համաձայնեցրել միլանյան ակումբի հետ:
Բացի այդ, Վիդալը խնդրել է վճարել «Բարսելոնայի» հետ պայմանագիրը խզելու բոնուսային գումարը (մոտ 3 միլիոն եվրո):
Հիշեցնենք, որ Վիդալը Լա լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 33 հանդիպման և դարձել ՝ 8 գոլի հեղինակ: