Իտալիայի Մ21 հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2021-ի ընտրական փուլի` Հայաստանի հետ խաղից հետո զվարճացել են հանդերձարանում:
Հավաքականի առաջատար Պատրիկ Կուտրոնեն թիմակիցների հետ գլխով վոլեյբոլ է խաղացել, իսկ վերջում գնդակը նետել զամբյուղի մեջ, ինչից հետո իտալացի ֆուտբոլիստները շտապել են գրկախառնվել Կուտրոնեի հետ ու տոնել հաջողությունը:
«Կուտրոնեն հայերի նկատմամբ տարած հաղթանակից հետո լավ մարզավիճակում է»,- ասվում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի` թվիթերյան գրառման մեջ:
#Under21 🇮🇹#Cutrone on form in the dressing room after the weather delayed kick-off in Catania 👌
— Italy (@azzurri) November 20, 2019
Match report from the 6-0 win in #ItalyArmenia 🇮🇹🇦🇲👉https://t.co/v1NNPkLkrxpic.twitter.com/lvIcXfEAhh
Հիշեցնենք` Իտալիայի Մ21 հավաքականը սեփական հարկի տակ 6:0 հաշվով հաղթեց Հայաստանի երիտասարդական ընտրանուն: