«Սոչին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի պաշտոնանկության մասին:
Ռուսական ակումբի մամուլի քարտուղարությունը նշում է, որ գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին:
Բերեզովսկին առաջիկա երեք տուրում` մինչև ձմեռային դադարը, կգլխավորի «Սոչին»:
Տոչիլինը «Սոչիում» է աշխատել 2018 թվականից: