Մադրիդի «Ռեալի» հարձակվող Բրաիմ Դիասը կարիերան կշարունակի «Միլանում», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Դիասը վարձակալական հիմունքներով հաջորդ մրցաշրջանը կանցկացնի միլանյան ակումբում:
Հարձակվողը «Միլանում» կխաղա 21 համարի ներքո:
Official Statement: @Brahim Díaz ➡ https://t.co/n8YgeEvRld
Comunicato Ufficiale: Brahim Díaz ➡ https://t.co/2omZYFGc5T#ReadyToUnleash #SempreMilan pic.twitter.com/W5pfhpe0ER
— AC Milan (@acmilan) September 4, 2020
Հիշեցնենք, որ Դիասը մադրիդյան ակումբ էր տեղափոխվել 2019 թվականին: Այս ընթացքում նա մասնակցել է 21 հանդիպման և դարձել ՝ 2 գոլի հեղինակ: