Հայաստանի Մ-21 հավաքականը սեպտեմբերի 8-ին ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21-ի որակավորման փուլի շրջանակներում կհյուրընկալվի Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականին:
Սեպտեմբերի 2-ի առավոտյան Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը: Նախ ֆուտբոլիստները և թիմի անձնակազմը թեստավորվել են «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցում, այնուհետև տեղափոխվել ՀՖՖ տեխնիկական կենտրոն, որտեղ սեպտեմբերի 3-ին մեր Մ-21 հավաքականը անցկացրել է առաջին մարզումը։ Հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ցանկում տեղի է ունեցել երկու փոփոխություն: «Շիրակից» հրավիրված Հովհաննես Նազարյանի և Արսեն Սադոյանի փոխարեն թիմին են միացել «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Ազիզյանը և «Գանձասար-Կապանի» կիսապաշտպան Աշոտ Քոչարյանը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջը: