Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները ցանկանում են իրենց աջակցությունը հայտնել Black Lives Matter շարժմանը։
Sky Sports-ի տեղեկություններով՝ Անգլիայի հավաքականի խաղացողները Իսլանդիայի և Դանիայի հավաքականների դեմ խաղերից առաջ մեկ ոտքեվ ծնկի կիջնեն։
Թիմը հավաքի ընթացքում որոշում է կայացրել, որ պետք է շարունակել ավանդույթը, որը սկսվել է է Անգլիայի Պրեմիեր լիգայում ու շարունակել աջակցել շարժմանը։
Անգլիան սեպտեմբերի 5-ն խաղալու է Իսլանդիայի, իսկ սեպտեմբերի 8-ին Դանիայի հետ։