Լուիս Էնրիկեն պաշտոնապես վերադարձավ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին:
Էնրիկեն ավելի վաղ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքել էր դստեր առողջական խնդիրների պատճառով, որն ավելի ուշ հեռացավ կյանքից:
Էնրիկեին փոխարինեց Ռոբերտ Մորենոն: Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը վստահեցնում է՝ ամեն ինչ արվել է պայմանավորվածության շրջանակում.
«Կարևոր է՝ դուք իմանաք իրականությունը: Այսօր մենք կարող ենք հաստատել, որ Լուիս Էնրիկեն վերադառնում է հավաքական: Հունիսի 19-ին մենք ծանոթացանք Ռոբերտ Մորենոյի հետ: Այդ օրը մենք պայմանագիր կնքեցինք, ըստ որի պարզ էր՝ եթե Էնրիկեն կարողանա վերադառնալ, ապա կվերադառնա հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին:
Այստեղ ոչ մեկն իրեն չի կարող խաբված զգալ»,- Ռուբիալեսի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:
Իսպանիայի հավաքականն ապահովել է իր տեղը Եվրո-2020-ի եզրափակիչ փուլին դեռ հոկտեմբերի կեսերին: Մորենոն հավաքականի՝ Եվրոօպայի առաջնություն դուրս գալը նվիրել էր Էնրիկեին: