MLS-ի 9-րդ տուրի խաղում «Լոս Անջելեսը» 5-2 հաշվով հաղթանակ տարավ «Սան Խոսեի» նկատմամբ։ Հրեշտակների քաղաքը ներկայացոնող թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դիոգո Ռոսին։
Այս խաղից հետո «Լոս Անջելեսը» 12 միավորով զբաղեցնում է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարահին աղյուսակի 3-րդ հորիզոնականը։
He can’t be stopped…
Make that 8⃣ on the season for number 9⃣. #LAFCvSJ 1-0 pic.twitter.com/CmYvBSHuKk
— LAFC (@LAFC) September 3, 2020
Right place, right time.
Rossi bags his brace! #LAFCvSJ pic.twitter.com/w7BaQ0mwzX
— LAFC (@LAFC) September 3, 2020
Հաղթանակ տարավ նաև Լոս Անջելեսի մյուս ներկայացուցիչը․ «ԼԱ Գալաքին» արտագնա խաղում 3-2 հաշվով հաղթեց «Պորտլանդին»։
Արդյունավետ ոչ-ոքի գրանցվեց «Ռեալ Սոլթ Լեյք»-«Սիեթլ» խաղում։
«Նյու Ինգլանդը» սեփական հարկի տակ 0-2 հաշվով զիջեց «Նյու Յորք Սիթիին»։ Հյուրերի կազմում երկրորդ գնդակը խփեց «Ալաշկերտի» նախկին հարձակվող Հեբերը։
«Նեշվիլը» և«Օրլանդոն» բաժանվեցին խաղաղությամբ՝ 1-1
Նույն՝ 1-1 հաշիվը գրանցվեց «Սպորտինգ»-«Դալլաս» խաղում։
«Հյուսթոնը» 3 անպատասխան գնադկ ուղարկեց «Մինեսոտայի» դարպասը։
«DC Յունայթեդը» արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթեց «ՌԲ Նյու Յորքին»։



























































