Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն չի շարունակի աշխատանքը,- հայտնում է Marca-ն:
Աղբյուրը հայտնում է, որ Ռումինիայի դեմ խաղից հետո (5:0) իր հեռանալու մասին նորությունն իմացել է հանդերձարանում: 42-ամյա մասնագետը նաև չի ներկայացել մամուլի ասուլիսին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ֆուրիա Ռոխայի» մարզչական ղեկին է վերադառնալու Լուիս Էնրիկեն, ով հեռացել էր աղջկա մահից հետո: Մորենոն գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր հունիսից: