«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ծառայություններով։
ՄՅՈՒ-ի ներկայացուցիչները կապ են հաստատել իսպանացի ֆուտբոլիստի գործակալի հետ, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ներկա պահին կողմերի միջև բանակցություններ չկան։
29-ամյա Ալկանտարայի ծառայություններով անգլիական գրանդներից հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։ Ալկանտարային մերսիսայդյան ակումբում ցանկանում է տեսնել գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։