Իսպանիայի հավաքական հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները հավաքից առաջ թեստավորվել են:
Marca-ի փոխանցմամբ՝ նրանցից երկուսի մոտ թեստի պատասխանը դրական է եղել: Այդ ֆուտբոլիստներն են «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Միկել Օյարզաբալը և «Վուլվզի» հարձակվող Ադամա Տրաորեն:
Սա նշանակում է, որ այս ֆուտբոլիստները չեն մասնակցի Ուկրաինայի և Գերմանիայի հավաքականների դեմ խաղերին:
Հաղորդվում է, որ Տրաորեն ևս մեկ անգամ թեստավորվելու է երեքշաբթի: Բացասական լինելու դեպքում, նա կարող է ժամանել Իսպանիա: