«Չելսիի» կիսապաշտպան Ն’գոլո Կանտեն կարիերան կարող է շարունակել Իտալիայի Ա սերիայում:
Goal-ը, հղում կատարելով The Express-ին, տեղեկացնում է, որ Միլանի «Ինտերը» և անձամբ նրանց գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հետաքրքրված են ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով:
Աղբյուրը տեղեկացնում է, որ լոնդոնյան գրանդը սահմանել է Կանտեի տրանսֆերային արժեքը: «Չելսին» ցանկանում է 80 միլիոն ֆունտ ստերլինգ ստանալ գործարքից:
Հաղորդվում է, որ «Ինտերը» հետաքրքրված է նաև Օլիվիե Ժիրուի ու Էմերսոնի ծառայություններով: