Նյու Յորքում մեկնարկել է թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնությունը։
Խաղային առաջ օրը պայքարի մեջ է մտել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ում մրցակիցն էր Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Դամիր Ջումհուրը։ Սերբ թենիսիստը վստահ հաղթանակ է տարել 6-1, 6-4, 6-1 հաշվով։
Հաղթանակով է մեկնարկել նաև Ալեքսանդր Զվերևը։ Գերմանացին առաջին շրջանի համար բավականին բարդ մրցակից ուներ ի դեմս Կևին Անդերսոնի։ Զվերևը հաղթել է 7-6(2), 5-7, 6-3, 7-5 հաշվով։
Հաղթանակով է մեկնարկել նաև մրցաշարի 4-րդ համարը։ Ստեֆանոս Ցիցիպասը 6-2, 6-1, 6-1 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինոլասի նկատմամբ։