Հայաստանի Առաջին խումբը ներկայացնող «Դիլիջան» և «Մասիս» ֆուտբոլային ակումբներն այսօր` նոյեմբերի 18-ին, ընկերական հանդիպում են անցկացրել:
Հանդիպում ավարտվել է «Մասիսի»`4:2 հաշվով հաղթանակով: Այս մասին հայտնում է «Դիլիջանի» մամուլի քարտուղարությունը:
«Դիլիջանի» կազմում գոլեր են հեղինակել Կուասսի Յաո Սիլվեն և Մկրտիչ Չոբանյանը:
Հիշեցնենք` «Մասիսն» ու «Դիլիջանը» Հայաստանի Առաջին խմբի առաջնության հետնապահներն են: «Մասիսը» 12 խաղից հետո 4 միավոր ունի իր ակտիվում և մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Դիլիջանը» 3 միավորով 16-րդ տեղում է: