Նոյեմբերի 18-ին թարմացվեց ATP վարկանշային աղյուսակը, որը գլխավորում է Ռաֆայել Նադալը:
Երկրորդ հորիզոնականում է Նովակ Ջոկովիչը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ռոջեր Ֆեդերերը:
Ամփոփիչ մրցաշարի եզրափակչի մասնակից Դոմենիկ Տիմը բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիել Մեդվեդևը 5-րդն է:
ATP վարկանշային աղյուսակի լավագույն տասնյակն ընդհանուր առմամբ այս տեսքն ունի
- Ռաֆայել Նադալ — 9985
- Նովակ Ջոկովիչ — 9145
- Ռոջեր Ֆեդերեր — 6590
- Դոմենիկ Տիմ — 5825
- Դանիել Մեդվեդև — 5705
- Ստեֆանոս Ցիցիպաս — 5300
- Ալեքսանդր Զվերև — 3345
- Մատեո Բերետինի — 2870
- Ռոբերտո Բաուտիւստա — Ագուտ 2540
- Գաել Մոնֆիս — 2530